HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Դողս և Աղավնատուն գյուղերի խաչմերուկի մոտ. կա տուժած և զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին` ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս և Աղավնատուն գյուղերի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ Սարգիս Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր Արա Ս.-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter