HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ»-ի կառավարումն անցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) կառավարումն անցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ։»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter