Մնացականյանն ու Լավրովը քննարկել են արցախյան հարցի խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը
Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել