HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է կանխամտածված սնանկության դեպք. պետությանը պատճառվել է 200 մլն դրամի վնաս

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ քրեական օրենսգրի 193-րդ և 205-րդ հոդվածի 2-դր մասով քննվող քրեական գործով կատարված  նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն շուրջ 950 մլն դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման և իրացման ձեռնարկատիրական գործունեությունը: 

ՊԵԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նշված ապրանքների ներմուծման և մեծածախ իրացման արդյունքում, նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները և ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ,  ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն դրամի չափով հարկերը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:

Հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող քաղաքացի Է. Ս-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է: Միաժամանակ, քրեական գործով տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter