Հայաստանի վարկային կազմակերպությունների միության հայտարարությունը
Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որոշել է.
«Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում։
Տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի»,- նշված է Հայաստանի վարկային կազմակերպությունների միության պաշտոնական կայքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել