HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում անկողնային պարագաներ են այրվել

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մարվել է ժամը 17։01-ին։ Մասամբ այրվել են անկողնային պարագաներ։

Մեկնաբանություններ (1)

***
Իսկ ինչպե՞ս է հրդեհ բռնկվել։ Ինչի՞ց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter