HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժ-տուգանքները կարող են ներվել

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց միաձայն` 88 կողմ ձայնով:

Ըստ այս փոփոխության` հնարավորություն կընձեռվի 2020-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված, չսպասարկված ֆիզիկական անձանց վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները ներելու: Ինչպես նաև բանկերը և վարկային կազմակերպությունները կազատվեն այդ տույժ-տուգանքների համար վճարվելիք շահութահարկի պարտավորությունից:

Ֆինանսների նախարարության գնահատմամբ` ընդհանուր առմամբ 13,5 միլիարդ դրամի տույժ-տուգանք է հաշվեգրվել, որոնք պոտենցիալ առումով կարող են ներվել, և վերաբերում են շուրջ 230 հազար վարկային պայմանագրերի, որոնք արդեն անհուսալի են ճանաչվել: Հիշեցնենք, որ տույժ-տուգանքների ներման վերջնական որոշումը կայացվելու է բանկերի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter