HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել են որսորդական հրացաններ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն՝ փետրվարի 24-ից Հայաստանի մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն:

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ միջոցառումների ընթացքում Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Միջոցառումները շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter