Մ-14 միջպետական ճանապարհի Դրախտիկի հատվածը երկկողմանի փակ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։
«Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունը ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ է կատարում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել