HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել գույքի և եկամուտների հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը:

 Այդ կապակցությամբ հիշյալ հանձնաժողովում դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 8-ին հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի ընթացքում Ա. Մաթևոսյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է վարչական տույժ: Վերջինս, սակայն, պատշաճ ծանուցված լինելով սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացնելու պարտականության, իսկ դրանք չներկայացնելու դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, կրկին դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագրերը:

Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter