HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Մարտի 27-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարդատար ավտոմեքենան ընկել է Երևանի Մատիկյան փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter