HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շչակներ կփորձարկվեն

Մարտի 28-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երևանի թիվ 64 հիմնական, թիվ 101 և 107 միջնակարգ դպրոցներում, Լապտերիկ և թիվ 69 մանկապարտեզներում, «ԱՌՆԴԱՆԵ» ՍՊԸ-ում, Վլադ Հակոբյանի անվան Երևանի «Համակցված կերերի գործարան» ու «Մաքուր Երկաթի գործարան» ԲԲԸ-ներում, «Լեռնամետալուրգիա» և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ներում, Երևան քաղաքի փորձաքրեագիտական վարչությունում փորձարկվելու են շչակներ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իսկ մարտի 29-ին շչակներ կփորձարկվեն Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 68 մանկապարտեզում, Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցում, «Մեծ Հայք» պանդոկ «Սերոբ» և «Նոր Զովք» ՍՊԸ-ներում, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում։

Մարտի 29-ին շչակներ կփորձարկվեն նաև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Էրեբունի ԳՀԻ», «Հայաստանի Հեռուստառադիոհաղորդիչ ցանց», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ներում, «Նորք ինֆեկցիոն հիվանդության» ազգային կենտրոն ՓԲԸ-ում։

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter