HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու դին

Ապրիլի 6-ին՝ 10։30-ին, փրկարարները հայտնաբերել են Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի կամրջից ընկած քաղաքացի Է․ Փ․-ի դին (ծնված 1978թ․): Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարներն ու տեղի բնակիչների մի քանի օր շարունակ որոնում էին կամրջից նետված քաղաքացուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter