Հրդեհ Արգել գյուղում
Ապրիլի 16-ին, ժամը 22:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:47-ին, մարվել՝ 23:07-ին: Մասամբ այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել