Փլուզում Երևանի Այգեձոր թաղամասում
Մայիսի 16-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել