HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են ջրահեղձ եղած 19-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում երիտասարդի խեղդվելու մասին ահազանգը ոստիկանությունը ստացել էր 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՀՓՋ-ից:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ ջրահեղձ եղած տղան Արմավիր քաղաքի՝ 2003թ. ծնված բնակիչ է: 

Ջրասուզակների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը` ժամը 23:30-ի սահմաններում, ջրահեղձ եղած երիտասարդի դին հայտնաբերվել և դուրս է բերվել լճից: 

«Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երիտասարդն Արմավիր քաղաքում բնակվող իր ընկերների հետ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Եղեգնուտ գյուղում գտնվող «Բադալի գյոլեր» կոչվող լճակում լողալու, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է Քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter