HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հունիսի 14-ին, ժամը 00։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում  Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհի Նորաշենիկ-Վերին Խոտանան ճանապարհահատվածը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մարդատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում ճանապարհը շրջանցել Նորաշենիկ-Ներքին Խոտանան-Վերին Խոտանան ճանապարհահատվածով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter