Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը աջակցում է Ռուսաստանում օրենքի գերակայությանը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Ռուսաստանում առկա իրավիճակի մասին, ինչը պայմանավորված է «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության զինված ապստամբության փորձի հետ։
Ռուսաստանի մի քանի շրջաններում նկատվում են Telegram մեսենջերի աշխատանքների խափանումներ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով DownRadar ծառայության տվյալներին։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող իրադարձությունները, որտեղ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության վարձկանները ապստամբություն են բարձրացրել այդ երկրի ռազմական ղեկավարության դեմ։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը դավաճանություն էր անվանել՝ Պրիգոժինի կողմից ձեռնարկված ռազմական ապստամբությանը։
Հրթիռակոծությանը հաջորդեց ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունն այն մասին, որ իրենք ուղիղ հակամարտություն են սկսում ՌԴ ռազմական ղեկավարության հետ։