Նշենք, որ ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 15-ին։
Այսքանով ավարտվեց Աջապահյանի գործի քննությունը։ Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։30-ին։
Նիստի մեկնարկին եզրափակիչ կարճ ելույթներ ունեցան Աջապահյանի պաշտպանները՝ արձագանքելով հանրային մեղադրողների ելույթներին։
Դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը՝ պատճառաբենելով, որ դատավորի որոշման օրինականության հարցը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում, այլ ոչ թե նույն դատավորի մոտ։
Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին
Պաշտպանը նաև հիշեցրեց՝ 2025թ. օգոստոսի 21-ին երկրի վարչապետը նույնպես հեղաշրջման կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ղարաբաղի հարցում իր մոտեցման հետ։
Երեմ Սարգսյանի կարծիքով՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։
Դատարանի որոշումից հետո Միքայել Աջապահյանը դիմեց դատարանին՝ ասելով «ամո՛թ է»։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հորդորեց գնահատականներ չտալ։
«Հանրային խոսքի տիրույթում ցանկացածս էլ երբ արտաբերում ենք որևէ միտք, հետաքրքիր է՝ արդյոք այդ միտքը, վերլուծությունը հասանելի դարձել է հանրությանն իր բովանդակությամբ, թե՝ չէ»,- նշեց Ֆարմանյանը։