ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11:00-ին ԱԺ-ում ելույթով հանդես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամերիկացի կոնգրեսականները արձագանքում են ուշ գիշերը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված ագրեսիային՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ցանկացած օգնություն։
Ընթանում է ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել:
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի հարավում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։ Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գիշերը տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: