Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ պարզում են սպառազինության այն տեսակը, որով ՌԴ զորքերը հասցրել են հարվածը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հոկտեմբերի 2-ի ամփոփագրում չի նշվում Ուգլեդարի գրավման մասին։ Ռուսական կողմը միայն հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել Դոնեցկի մարզի Վերխնեկամենսկոե բնակավայրը։
Նախկինում նշվում էր 7 զոհի մասին, սակայն ուկրաինական դատախազությունը հավելել է, որ իրականում զոհերի թիվը 6-ն է, իսկ բժիշկներին հաջողվել է փրկել 1 մարդու կյանք։
Պեսկովը վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը քաջատեղյակ է ռուսական միջուկային ներուժի մասին, և որ «արևմտյան ողջախոհ քաղաքական գործիչները» հասկանում են Պուտինի հայտարարությունների լրջությունը, հատկապես «աննախադեպ առճակատման պայմաններում»։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս օգնությունը պետք է հատկացվի մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ԱՄՆ-ում լրանում է սեպտեմբերի 30-ին: Բայդենի որոշումը թույլ կտա ֆինանսական տարվա ավարտից հետո չդադարեցնել Ուկրաինային ամերիկյան օգնությունը։
dpa-ը նշում է, որ կոնտակտային խմբի հանդիպման վայրի մասին Վաշինգտոնը ոչինչ չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում։
Ընդ որում, Սպիտակ տանը հույս ունեին Կիևից կոնկրետ ինչ-որ բան լսել այն մասով, թե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ինչպես կարող էր Ուկրաինային աջակցել առաջիկա չորս ամիսների ընթացքում, երբ կավարտվի Բայդենի պաշտոնավարման ժամկետը։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ վիրավորվել է 21 մարդ։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ տուժածների թվում 3 անչափահաս կա՝ 8-ամյա երեխա և 17-ամյա երկու դեռահաս։
Կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության ընթացիկ վիճակը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը։