Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 28-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ ռուսական զորքերի կողմից հունիսի 13-ի գիշերը Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Կրիվոյ Ռոգի քաղաքական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։
Դանիան Ուկրաինային կմատակարարի 36 միլիոն դոլարի սպառազինություն։ Այդ մասին հայտարարել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենը։
Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ին Խերսոնի շրջաններից մեկում խեղդված են հայտնաբերվել մի կին և մի տղամարդ: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է արել Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Ուկրաինայի տարածքում մոտ 700 000 մարդ, Կախովկայի հէկ-ի ամբարտակի ավերումից հետո, զրկվել է խմելու ջրի հասանելիությունից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակցային գործընթացի հետևանքով Ուկրաինայից 94 ռազմագերու վերադարձի մասին։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի խոսքով էլ վերադարձել 95 ուկրաինացի։
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 178 մարդու նկատմամբ, այդ թվում Ռուսաստանի սահմանադրական դատարանի աշխատակիցների։ Վլադիմիր Զելենսկու համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայք էջում։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի 20 երկիր։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ֆրանսիայի նախագահն Իրանին զգուշացրել է «ինչպես անվտանգության, այնպես էլ մարդասիրական ոլորտներում լուրջ հետևանքների մասին»։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Մակրոնը Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել աջակցությունը։
Հունիսի 11-ի գիշերը Ռուսաստանի Կալուգայի մարզում 2 անօդաչու է ընկել։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։