Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աճում է միջուկային պատերազմի սպառնալիքը։ Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականի կողմից հայտարարվել է 2022 թվականի «տարվա մարդ»։
Բրյուսելում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր կլինի թվով 9-րդը։ Այդ մասին գրում է Politico-ն։
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայում զինամթերքը ծախսում են ավելի արագ, քան ռուսական պաշտպանական արդյունաբերությունը դրանք արտադրում է։ Այդ մասին փոխանցում է NBC News-ը։
Իսպանիան Ուկրաինային է տրամադրել հակաօդային պաշտպանության Hawk տեսակի զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորության մասին չեն նշանավորում Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ նրա դիրքորոշման փոփոխությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 24-ին Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկրի, ինչը պայմանավորված է Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ Այդ մասին հայտնում է NRC Handelsblad-ը։
Ռուսաստանն ու Իրանը գաղտնի գործարք են կնքել, համաձայն որի ՌԴ տարածքում պետք է սկսվի անօդաչու թռչող սարքավորումների արտադրություն։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս հանդիպման մասին ևս նախապես ոչինչ չէր հայտարարվել։