Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը պաշտոնապես սկսել է քննարկվել Եվրամիությունում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հակված են նրան, որ չեն վերականգնի Պոպասնայա քաղաքը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտնել է տեղական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով օգնական Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ հրաժարվեն SWIFT ֆինանսական փոխանցման միջազգային համակարգից։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Առնվազն 12 մարդ է զոհվել և ևս 25-ը վիրավորվել Ուկրաինայի կենտրոնական հատվածում գտնվող Վինիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակի պետական ծառայությունը։