Երբ քաղաքը տարրալուծվում է, այլեւս դժվարամարսելիությունը մնում է մաշկիդ վրա, իսկ մաշկը կարողանում է ամեն ինչ տանել, քանի դեռ ներսային մի խորշ չի բացվել: Բայց մաշկը նաեւ հրաշալիորեն սպիացնել գիտի` արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ ինքն արդեն...
Ոչ մի քաղաք ապահովագրված չէ իր ինքնուրույնությամբ եւ ներսային լինելու հատկանիշներով. մայրաքաղաքն առավել եւս:
Շուկան այն տեղն է, որտեղ կարողանում ես կողք կողքի կանգնած մարդկանց նույն հարցը հղել:
Թբիլիսյան փաբերի փողոցն անտակ է:
Մայրաքաղաքներն անում են իրենցը, քանի հազար անգամ չես քայլել նույն փողոցով եւ հայտարարել, որ արդեն գիտես այս անցքերի մասին...Իսկ անցքերում յուրաքանչյուր վայրկյան փոփոխություն է, խզում նախորդի հետ, նոր սալիկի ավելացում. եւ ուրեմն քաղաքն անճանաչելի...