Մոսկվան մի քսանի չափ այսպիսի պետություններ ունի, որոնցից յուրաքանչյուրի համար երկուական սաղ գլուխ է պահում իր պահեստում, փչանալիս փոխնեփոխ գործածելու համար։
Եթե սովետահայ գրողներից ոմանց ստալինյան կառավարությունը ուղղակի գնդակահարեց, ապա Լեռ Կամսարի համար նախատեսել էր աննախադեպ պատիժ։
Իմ ծննունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։
Գիտեմ, ազատություն պիտի տեսնեմ ես, բայց չգիտեք թե որքա՜ն, որքա՜ն կուզեի այդ ազատությունը վայելել այն ընկերներով, որոնց հետ սպասեցի ազատությանը, և սակայն որոնք այլևս չկան։
Քահանան, որ մեծ պասին մածուն է ուտում, չի նկատում իր մորուքի վրա թափվածը, բայց անմիջապես նկատում է իր դիմացը նստած քահանայի մորուքին թափված մածունը։
Ես ավելի մեծ ապերախտություն չեմ ճանաչում, քան այն, որ մարդը ցույց է տալիս դեպի իր աստվածները։ Աստվածները մարդուն կյանք են տալիս, պահպանում են նրան ամեն տեսակ չարիքներից, իսկ մարդը՝ հեչ, եղած չեղած մի հաշիվ է։
Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։
Ո՛վ Քրիստոս, դու երջանիկ ես ինձանից նրանով, որ ընդամենը մի քանի ժամ մնացիր խաչին գամված և մեռնելիս էլ հետդ տարար աջ ու ձախ կողմերդ խաչված երկու ավազակներին։
Էն որ սովետական կառավարությունը Լեռ Կամսարին մինչեւ մահ հալածեց եւ արգելեց գրելը՝ թող որ ափսոսանք, բայց ոչ մեկին զարմանք չպատճառի։ Ախր, էդ անտերի վերաբերմունքը փոխադարձություն է ուզում։ Էդ ե՞րբ երգիծաբանը սիրեց ու գուրգուրեց կոմունիստներին,...