Հուրի Գեբեշյանի անունով կանվանի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ:
Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր: Երեք ռաունդներից հետո Մարգարյանը հաղթեց 3-0 հաշվով։
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը անդրադարձավ հայկական թիմի երկու անդամների՝ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի որակավորման փուլի ելույթներին:
Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, (նժույգաթափեր) որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։ Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով։
Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլերի արդյունքում հաղթեց իսպանացի մարզիկը 3-0 հաշվով։
Երեկ Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում վառվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն՝ ազդարարելով խաղերի մեկնարկը:
Այս անգամ մեր 33 մարզիկները հանդես կգան 8 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո, ջրային մարզաձեւեր (լող): Մեր պատվիրակության դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: