Հայաստանյան գյուղերը շարունակվում են դատարկվել, ծերանալ և ամայանալ: Հիմնական պատճառների թվում է ոլորտում քաղաքականություն մշակող կառույցի` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված և այսօր էլ իրականացվող սխալ ագրարային քաղաքականությունը:
Այսօր համայն մարդկությանը սպառնում են բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են, մասնավորապես, աղքատությունը և սովը: Երկրագնդի բնակչության աճին հակառակ` նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը:
Հանրապետության բազմաթիվ գյուղեր այսօր հայտնվել են աղետալի վիճակում: Նոր թափ է ստացել արտագաղթը, խորացել է գյուղական աղքատությունը, անբարենպաստ եղանակի պատճառով բազմաթիվ գյուղացիներ կանգնած են սովի վտանգի առջև և ի վիճակի չեն մարելու բանկերից...