ՀՔԾ-ն դադարեցնում է դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
ՀՔԾ-ն խնդրում է այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել (+347 11) 900 029 հեռախոսահամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել