HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիների համար վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյինը

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀ և Վրաստանի քաղաքացիները։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հարկ է նշել, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter