HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակունք գյուղի մոտակայքում հրթիռ է հայտնաբերվել

Հունիսի 2-ին` ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները։

Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում, և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter