HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները

Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։

Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։

Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter