Երվանդաշատ գյուղում այրվել է 30 հա խոտածածկույթ
Օգոստոսի 11-ին` ժամը 17։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երվանդաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել