Կանխվել է քաղաքացիների ինքնասպանության փորձը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 19։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացիների (ինքնությունները չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել