Շամլուղի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել
Օգոստոսի 20-ին` ժամը 09:22-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 13։00-ին Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչը մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել