HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմամարդ միջոցառումների մասնակիցների քանակը չի կարող գերազանցել 40-ը. ՍԱՏՄ-ն խախտում է արձանագրել

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ օրերս ահազանգ է ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ:

Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի:

Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն:

Իրավիճակին արձագանքել է նաև ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ:

Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

ՍԱՏՄ մասնագետներն այսօր նաև ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում: Տնտեսավարողներն, ընդհանուր առմամբ, շարունակում են օրինակելի գործելաոճը:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինը շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսավարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter