«Հայփոստը» կենսաթոշակառուներին հորդորում է փոստային բաժանմունք չգնալ
«Հայփոստը» ՓԲԸ-ն կենսաթոշակառուներին հորդորում է չգնալ փոստային բաժանմունք, քանի որ կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում։
«Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով:
Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները»,- ասված է «Հայփոստի» տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել