Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան 1 զոհ և 3 տուժածներ
Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել