HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում եւ Արտաշատում ինքնահոս եղանակով տարեկան 712 հա տարածք կոռոգվի

Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում ավարտվել են ոռոգման համակարգի արդիականացման երկու ծրագրի շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Տարածքային ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը։ 

Վարկային միջոցները ներգրավել է Տարածքային ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Ծիծեռնակաբերդում կառուցվել է ինքնահոս ոռոգման համակարգ, մոնտաժվել է 2330 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով կոռոգվի 192 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 126լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,5 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա( շուրջ 24 մլն. դրամ): Ներդրումը կազմել է 155.9 մլն․դրամ։

Կառուցվել է նաև Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարարի ինքնահոս ոռոգման համակարգը։ Մոնտաժվել  է 3922 մետր երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար, որի արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 520 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 397լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1.3 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա`  շուրջ 59 մլն.դրամ արժեքով։ Այստեղ ներդրվել է 287,1 մլն.դրամ ։

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության , ինչպես նաև նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված  վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` 7 բաղադրիչների ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։

Ծրագրի ավարտից հետո, ինչպես հայտնում է նախարարությունը, Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ  էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter