Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 9-ին` ժամը 11։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել