Ստեփանավան քաղաքում ավտոմեքենա է շրջվել․ կա զոհ
Մարտի 4-ին՝ ժամը 15:14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի տակ՝ Ձորագետ գետի մեջ, հայտնաբերվել է շրջված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս է բերվել Infiniti FX մակնիշի ավտոմեքենան, որի ներսում հայտնաբերվել է վարորդ Մ. Հ.-ի (ծնված 2000 թ.) դին:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել