Սողանք Կապան քաղաքում
Մարտի 11-ին՝ ժամը 14։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցում՝ տան մոտակայքում, ակտիվացել է սողանք։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ 4-5 մ)։
Դեպքի վայրում են եղել Սյունիքի փոխմարզպետը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել