Փլուզում Գյումրիում. մեկ մարդ տուժել է
Ապրիլի 20-ին` ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրազի փողոցի 28/2 հասցեի դիմաց փոսի (մոտ 1.5 մետր) մեջ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Մ. Կ.-ն (ծնված 2000 թ.) արգելափակվել է փոսում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել