HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազնվաձոր գյուղում հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում

Մայիսի 14-ին, ժամը 20։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում նկատվել է քաղաքացու դի՝ ծառից կախված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին կախված է եղել հողանցման երկաթե սյան վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները քաղաքացու դին (Օ. Ս.) մոտեցրել են (մոտ 2 կմ) երթևեկելի հատված և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter