HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը «Հետք»-ին հայտնել է, որ ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։

Թե ինչ մեղադրանքով՝ դեռ հայտնի չէ։ Դատախազությունը մանրամասները կներկայացնի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից անցել է ավելի քան կես տարի։ Դեռ անցած տարի օգոստոսին Սուրմալու առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործով 4 մեղադրյալից երեքի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը մերժվել էր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter