Իրավաբանական և ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու հայտերն այսուհետ լրացնելու են ինքնուրույն
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում սույն թվականի մարտի 1-ից կգործարկվի Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը, ինչի արդյունքում Տեսչական մարմնի կողմից ներկայումս կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով, անհրաժեշտ է լինելու հայտերը ներկայացնել վերոնշյալ «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։ Իրավաբանական անձինք սույն թվականի մարտի 1-ից, իսկ ֆիզիկական անձինք՝ սույն թվականի մայիսի 1-ից թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում դրանք անձանց փոխարեն լրացվել են Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից): «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին ծանոթացեք հետևյալ հղումով»,- ասված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել