Երբեմնի 5 հազար բնակիչ ունեցող Շամլուղը հիմա աղքատ բնակավայր է: Փակ և բաց հանքերի շահագործման ընթացքում աղտոտելով Շամլուղի շրջակա միջավայրը, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն իր վրա որևէ պարտավորություն չի վերցնում համայնքի զարգացման համար:
Մենք ասում ենք Տարոն Մարգարյանը 3-րդ անգամ չպիտի լինի Երևանի քաղաքապետ, նա ձախողել է Երևանի կառավարումը, խայտառակ կենտրոնացում է այստեղ կատարվել, կյանքի խայտառակ որակ:
«Ջիլիզայի պատմական անցյալը պատված է խոր լռության քողով: Նրա մասին լռում են ինչպես հայ, այնպես էլ օտար մատենագիրները, մինչև իսկ դիվանական վավերագրերը: Սակայն, եթե գրավոր աղբյուրները քար լռություն են պահպանում, ապա պատմական անցյալը վեր հանելու գործում...
«Էսենց մի օրենք ունեն գյուղապետանք` եթե իրենց տանը ինչ-որ մի աշխատանք կա կատարելու, գյուղապետարանի աշխատողները պարտադիր պիտի գնան նրա տանը աշխատեն որպես ծառա: Պետք ա սաղ գյուղը դրանց տհե ծառայի: Գյուղապետանք թագավոր են, գյուղացիք էլ դրանց նոքյարն...
Վերականգնման նախատեսված աշխատանքների մասին «Հետքի» հարցերին պատասխանում է «ԼևԳուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը:
Մեկ օր առաջ նկարահանած ծառերի բները չէինք գտնում, բայց հետո նկատեցինք անտառահատների գիշերային տիտանական աշխատանքի արդյունքը։
Ջիլիզայի անտառային տարածքների պատասխանատուները՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի» և «Լալվարի» անտառտնեսությունների ղեկավարներները ապօրինի անտառահատումների վերաբերյալ մամուլի պարբերաբար հրապարակվող նյութերից այլեւս վախ չունեն։
Այսօր առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամալուղի 6-րդ փակ հանքում փլուզման հետևանքով հանքափոր, 41-ամյա Աղբալ Առաքելյանը մնացել է հանքաքարի տակ և ստացել մարմնական ծանր վնասվածքներ:
Աժ ընտրությունների շեմին «Լոռվա լեռնագործների միավորում» արհեստակցական կազմակերպությունը 5մլն. դրամ, «Տաշիր» հիմնադրամն էլ 3 մլն. դրամ նվիրատվություններ են արել Շնող համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար: Գյուղապետ Դավիթ Ղումաշյանը պնդում...
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի խոսքով` 2016թ. ընթացքում և 2017թ. անցած ամիսներին իրենց ստորաբաժանման կողմից ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ)...
Շնողի 24/55 ընտրատեղամասում ժամը 15-ին ընտրողների մեծ հոսք և կուտակումներ կային: Հանձնաժողովի նախագահ Վաչե Մելիքսեփյանի խոսքով` տեղամասում գրանցված են 1498 ընտրողներ: Օրվա ընթացքում տեղամասում ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չեն գրանցվել:
Թիվ 24/57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ալիտա Հովհաննիսյանը Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանի կինն է: Մեր այցելության պահին գյուղապետ Ս. Նազարյանը նույնպես գտնվում էր Մեծ Այրումի 24/57 տեղամասում:
Ախթալայի 24/49 ընտրատեղամասում առավոտյան ընտրողների հոսքը ակտիվ չէր: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ավետյանի հաղորդմամբ տեղամասում գրանցված 1050 ընտրողներից ժամը 10:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 53 ընտրողներ:
«Հիմա կարևորն այն է,որ ընտանիքը գոյատևի, երեխաները մեծանան»,- ասաց Ժաննայի մայրը՝ուսուցչուհի Մարո Եղիկյանը: Էրիկը ծնվել է 2006թ.-ի օգոստոս ամսին՝6 ամսականում՝ 900 գրամ քաշով։
«Ես ոչ մեկի չեմ պարտադրում, բայց նաև ոչ ոք չի կարող արգելել ինձ մարդու հետ հանգիստ զրուցել և խնդրել, շեշտում եմ՝ խնդրել իր և ընտանիքի անդամների ձայնը տալ գործարանի տնօրենին, այսինքն՝ իմ օգտին: Հիմա աշխատողը դա կանի՞, թե՞ չի անի, բնականաբար, իր ցանկությունն...
«Ամոջը իմ թագավորությունն է: Ինձ ուրիշ տեղ ապրելիս չեմ պատկերացնում: Հիմա ասենք, եթե ես Օձունում ապրեմ, չեմ ապրի: Շատ եմ սիրում Ամոջը: Հաստատ չեմ ապրի: Աշխարհի էս տարածքը ուրիշ կարգի եմ սիրում», ասում է Արմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Ալավերդիում էր: Մշակույթի տանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ ալավերդցիների հետ հանդիպմանը «Հետքը» երկու հարց ուղղեց վարչապետին.
«Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» ՓԲ ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնում են տարածաշրջանի համայնքների կանանց անվճար հետազոտություններ «Ալավերդու բժշկական կենտրոնում»:
Թումանյանի խոշորացված համայնքում ապրում է 36 եզդի: Նրանցից 17-ը բնակվում է Թումանյանի նախկին հրակայուն աղյուսի գործարանի բանվորական հանրակացարանի վթարային շենքում, որն ամեն րոպե քանդվելու վտանգի տակ է:
Երեկ «Հետք»-ը հետևել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքին:
Դսեղի գյուղապետարանը 2016թ.-ին IFAD կազմակերպության 80 մլն դրամ ներդրումային ծրագրով Լորուտի Իքատակ հանդամասում Մարցիգետ թափվող Սարիբուլաղ գետակից սնվող 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել՝ «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի վարելահողերի...
Սա հումորի շարքից չէ: Իրականություն է: Ճոճկանի պոչամբարի մոտ հանգստի տաղավար է դրված: Ախթալայում էլ «Նահատակի» պոչամբարի տակ` Մեծ Այրում գնացող ճամփեզրին կուտակված 96 հազար խ.մ. պոչանքներից մի քանի քայլի վրա, հաց ուտելու տաղավար է դրված:
Համայնքի զարգացման 2017-2021թ.թ. հնգամյա ծրագրում Կարեն Փարեմուզյանը հայտնել է, որ համայնքում ընդհանուր 3130,3 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք կա, որից 2661,7 հա-ը համայնքային սեփականություն է, որտեղ կարելի է պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ...
Ձյունը հալվելուց հետո քաղաքը թաղված է մնացել խարամի մեջ՝ իր բոլոր վտանգներով:
Լեռնիկ Օսյանն ընտանիքի միակ զավակն էր: Փետրվարի 18-ին 19-ամյա Լեռնիկ Օսյանի մահվան բոթից Օձունը պապանձված էր. «Ուրիշի համար հող փորելով, մոշ քաղելով է մայրը երեխին մեծացրել: Էս է իրենց տունը: Էս է Սուսաննայի ապրելակերպը:
Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 450 մլն դոլար` ծծմբի արտադրության պարագայում: Ներկա պահին չինական և ռուսական նախագծային ինստիտուտները պատրաստում են նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը:
Ես այդ պահին զուգարանում եմ եղել, վայ, էլ չեմ պատկերացնում ինչ կատարվեց: Արդեն տեսանք, որ բոլորը խառնված են, մենք էլ բոլորս խառնվեցինք: Երևի ժամը 10-ը կլիներ, նկատեցինք երեխան չկա:
Փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ում մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվարի 12-ին` ժամը 03:00-ին Թեղուտ գյուղի բնակիչ 33-ամյա Անժելա Ղազարյանը ծննդաբերել և տղա երեխա...
Ակնկալիքներս, ճիշտն ասած մեծ են, որովհետև զարգացման նման ռազմավարության փաթեթ մարզը երբեք չի ունեցել:
Տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը միշտ ստորադասվել է առաջին գործողությանը՝ տնտեսական նախաձեռնությանը:
Ինեսան երազում է նախ Բաղանիսում գեղեցիկ տուն ունենան, հետո՝ առանց կրակոցների ապրեն:
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը
Ալավերդու նախկին և ներկա համայնքապետերի առաջարկությամբ, համայնքի ավագանու որոշումներով վերջին տարիներին կառուցվում են հասարակական նշանակության կառույցներ:
Թումանյանի տարածքային զինկոմ, փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների և Ալավերդի քաղաքի զինակոչիկների 99 տոկոսը ծառայությունից վերադառնում են լավ եւ գերազանց բնութագրերով: Զինկոմը ակնածանքով...
Վաղ առավոտյան Ալավերդու զինկոմիսարիատի շենքի բակում հավաքվել էին բանակ մեկնող զինակոչիկներն ու հարզատները:
Կարեն Աբազյանը չի մոռացել Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես համայնքի բյուջեից իր համար սահմանել ամսական 450 000 դրամ աշխատավարձ:
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, վերաբացվեց Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի թիվ 3 նախադպրոցական ոսումնական հաստատության վերանորոգված շենքը:
Ալավերդցի Կարեն Խաչատրյանի ընտանիքն արդեն 8 տարի է` զբաղվում է ճագարաբուծությամբ։
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Սլավիկ Զուռնաչյանը 2006թ. բուծման նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ձեռք է բերել 6 աֆրիկյան ջայլամ:
Անցակետում ապրանքափոխադրման ժամանակ այս գյուղերի գյուղացիերը մաքսային որևէ արտոնությունից չեն օգտվում:
Ալավերդու ամենամեծ` Սարահարթ թաղամաս գնացող ճանապարհը քաղաքի ներքին հատվածին կապում են Թումանյան փողոցին հարող, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 47,9 կմ-ի վրա գտնվող երկու կամուրջներ: Դրանք կառուցված են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև Վանաձոր-Ալավերդի...
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Արևածագը բաժանված է թշնամական 2 բանակների: Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն իր լիազորություններն ընդունելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 23 –ին համայնքային ծառայողներ, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա...
Սպտեմբերի 4-ին Ազգային ժողովը «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10- րդ հոդվածը վերանայել և 2017թ.-ի համար սահմանել է ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերի նոր դրույքաչափեր:
Գառնիկ Հովսեփյանը ասաց նաև, որ տեղյակ չէ նաև կահույքի ֆաբրիկայի կողմից համայնքի բյուջեին հողի հարկ և գույքահարկ վճարելուց:
«Եթե հին դասագրքում առարկայի ուսուցանվող թեմաներից մի բան պակաս է լինում, դպրոցը քսերոքս ունի, նոր դասագրքից քսերոքս ենք անում և տալիս ենք աշակերտին»:
Պետք անկեղծ լինել և ասել, որ բնապահպանական վճարների մասհանումներ չստանալով՝ ազդակիր համայնքները լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում:
Դպրոցից ահազանգ է ստացվել նաեւ 5-րդ դասարաններում այս օրերին դասագրքերի տեղափոխման ճանապարհածախսի հետ կապված դրամահավաքի մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի` բանկերի ներկայացուցիչներին սեպտեմբերի 27-ին տված հանձնարարականից հետո Ռուսլան Կիրակոսյանը 10 միլիոն դրամ վարկ կամ դրամաշնորհ ստանալու հույս է փայփայում: Ասում է` ուզում է ազնվամորու իր 5 հա այգիները կարգի բերել:
Օձունի գյուղապետի տեղակալ Արմինե Միքայելյան. «Մենք բոլորս նկատում ենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վերաբերմունքը ազդակիր համայնքների նկատմամբ ավելի շատ շանտաժի է նման»