Մոտ մեկ տարվա քննությունից հետո նոյեմբերի 1-ին գործը կարճվել է:
«Հետք»-ը դեռ 2023թ. ապրիլին գրել էր, որ այդ ժամանակ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է կինոթատրոնի շենքը:
Մեկ ամիս է Շուշիի հումանիտար քոլեջի դասախոս Վարդիթեր Մելքոնյանը կերպարվեստ և տեխնոլոգիա է դասավանդում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Ասում է՝ 90%-ով հարմարվել է, մնում է 10%-ը հաղթահարի:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Ս. Մադաթյանին: Նա, լսելով սնանկության վերաբերյալ հարցը, պատասխանեց, թե խորհրդակակցության է և հետ կզանգահարի 30-40 րոպեի ընթացքում: Նա այդպես էլ չզանհագարեց:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
Փաշինյանը նշեց, որ բանակցությունները կարևոր են և ամեն ինչ կանեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Նախարարը նկատեց, որ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դնում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրագործումը կապահովի տարածաշրջանում խաղաղություն:
Ինչ վերաբերում է օրինական զենքին, ապա նախարար Ղազարյանը նշեց, որ Հայաստանից ձեռք բերված զենքի վերաբերյալ տեղեկություններ ունեն, իսկ Ղարաբաղից ձեռք բերվածի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Ինչ վերաբերում է օրենսդրական մակարդակով ծրագրեր իրականացնելուն, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության որոշումներով ավելի արագ է գործընթացն իրականացվում և ապահովում են հասցեականությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ասվածը «ռեբրեդինգ» է, նոր բան չկա:
Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004թ. թիվ 87/3 որոշումով 9 հա հող է վաճառվել Արգամ Աբրահամյանին: Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել այդ որոշումը և հետևանքներն անվավեր ճանաչել:
Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:
Քննությամբ պարզվել է, որ Կ. Այվազյանը դեպքի օրն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայող տեղում մահացել է, որից հետո ինքնասպան է եղել։
2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ, իր հետ հերթապահություն իրականացնող ծառայակցի կողմից Մ. Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում։
2017թ-ից քիմիա առարկայի ուսուցիչ չեն կարողանում գտնել Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները հեռավար են առարկան ուսումնասիրում:
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մոտ 80 հազ. բռնի տեղահանվածներից 56 հազարի համար մարզպետների ու համայնքապետերի աջակցությամբ են բնակության վայրեր հայթայթվել:
ՍԴ-ից փոխանցեցին, որ դատախազության ներկայացրածն ուսումնասիրվում է:
Արթուրն ասում է, որ իր դեմ մահափորձ կատարած անձիք ազատության մեջ են ու ինքն ապահով չի զգում իրեն:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ «Իմպեքս» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 180 հազ. դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կարեն Ղազարյանի կալանքը չի ապահովվել համապատասխան իրավական երաշխիքներով, տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, իսկ մեկուսարանում չհիմնավորված երկարատև պահելը հանգեցրել է խոշտանգումների արգելքի իրավունքի խախտման:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ռազմական գործողությունները և դրանց հետևանքները, որոնք քննարկվում են սույն գործում, չեն պատկանում Հայաստանի իրավասությանը: Այլ կերպ ասած՝ չեն իրականացվել Հայաստանի Հանրապետության կողմից, հետևաբար դիմումը ճանաչվել է անընդունելի:
Սակայն, մարզպետարանից «Հետքին» փոխանցեցին, որ 441 երեխա է ընդունվել հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Ըստ նրա՝ նախագիծը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:
Նշենք, որ հատուկ կարծիք են գրել Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ նախարարությունը որևէ տեղահանվածի Երևանում կացարանով չի ապահովել, հետևաբար այդ մասով վիճակագրություն չեն վարում:
Այգեշատում մեկ տարուց ավել է աշխարհագրության առարկայի մասնագետ չկա: Դասավանդում է պատմության ուսուցիչը, ով ունի տվյալ առարկայի 10 տարվա դասավանդման փորձ:
Նշենք, որ ըստ կառավարության հրապարակած տեղեկատվության, Արցախից բռնի տեղահանված 100 հազ. 483 անձ արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 21 հազ 79 տրանսպորտային միջոց։
«Այս պահին արդեն ի վիճակի չենք նոր մարդկանց ընդունել, եթե խոսքը վերաբերում է մշտական կամ վարձով բնակվելուն: Վարձով բնակարաններ չկան, հյուրանոցներում տեղեր չկան»,- ասում է Մարիամ Պողոսյանը:
Տեղավորման հետ կապված վիճակը վատ է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ չկան հյուրանոցներ, հյուրատներ: Տեղահանվածներին ընդունում են արդեն մշակույթի տներում կամ համայնքապատկան այլ շենք-շինություններում:
Մեծ ընտանիքը ավտոմեքենաներով Հայաստան են եկել սեպտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտին: Վլադիկ Մայիլյանն իր տունը կորցրել է դեռևս 2020թ-ի 44-օրյա պատերազմում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի 10 մարզում ժամը 14-ի դրությամբ հաշվառվել և բնակվում է 23 հազ. 433 բռնի տեղահանված արցախցի:
Թաթուլն ամբողջ գիշեր գրեթե չի քնել: Սոցիալական ցանցերում փնտրել է իր դասընկերներին, որ մի լուր իմանա նրանց մասին: Շատերը դեռ Արցախում են ու սպասում են, թե երբ կկարողանան ավտոմեքենա կամ բենզին գտնել, որ իրենք էլ տեղափոխվեն Հայաստան:
«Թիվ չեմ կարող ասել, բայց 2020 թվականին 6500 արցախցի ընդունել ենք»,-հավելեց Ս. Թովմասյանը:
Նոր իրավիճակում՝ «Անջատում հանուն փրկության» միջազգային պրակտիկայում հայտնի թեզը ևս կորցնում է իր ազդեցությունը: Սահակյանի դիտարկմամբ՝ այժմ ՄԻԵԴ-ի վճիռները կարող են ազդեցություն ունենալ միայն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից:
Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%:
«Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։
Թիվ 10/17 ընտրատեղամասի ցուցակներով ընտրելու իրավունք ունի 1810 ընտրող։ Ժամը 12:40-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր նրանցից 176-ը։
Ընտրողները իրենց իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը: Քանի որ ընտրության օրը կիրակի է, դատարաններում իրականացվելու է հերթապահություն:
Ա. Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:
Արարատ Միրզոյանը նշեց, թե «ցավալիորեն հարցի պատասխանը կարճ է»: Նախարարն ասաց, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի նախագծի 5-րդ խմբագրված տարբերակը, երեկ ստացվել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հայկական փաստարկներով հնարավոր լիներ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել, ապա նախկին իշխանությունները լուծած կլինեին և իրենց չէր հասնի:
Պատգամավորը դարձյալ պնդեց հարցը՝ մատնանշելով Երևանի կողպված նկուղները: Նախարարը խոստացավ գործընկերներից հասկանալ, թե 2 ամիս ինչու չեն պատասխանել պատգամավորի հարցին:
Փաշինյանը ևս մի քանի փաստեր հիշատակեց, որ Ռուսաստանի իշխանությունները ոչ հայանպաստ վարքագիծ են դրսևորել:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախի հակամարտության հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը:
«Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որև կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ավելացրեց Փաշինյանը:
Լիլիթ Գալստյանը դարձյալ պնդեց, որ գործընթացը տապալվել է:
Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
32 հայցադիմումից 25-ը ներկայացրել են անչափահաս տղաների ծնողները՝ որպես օրինական ներկայացուցիչներ: Անչափահասների դեպքում քաղաքացիությունը չդադարեցնելու հիմնական պատճառը բանակի հետ կապված հարցերն են:
Գոռ Դավթյանը ձևական գործարքով նշված գույքից ձեռք է բերել 25% բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ: