2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ մեկօրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է 15 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական է, 5-ը՝ քաղաքացիական։
Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերի մոտակայքում գտնվող Լուսավորիչ սարը, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Լուսնյակ բարձունքը, 3-րդ բրիգադի Դ-30 դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատարական դիտակետն էր և բրիգադի ՀՕՊ-ի կառավարման կետը։
Պատերազմի հենց առաջին օրը գնդապետ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, Մարտակերտի դիրքերում էր՝ 5-րդ պաշտպանական շրջանում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Եղնիկների, Հաթերքի և Մարտակերտի զորամասերը միավորվեցին և կազմավորվեց 5-րդ պաշտպանական բրիգադը։ Եղնիկները դարձավ այս բրիգադի 2-րդ գումարտակը։
2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր 9 ամիս տևած հյուծիչ շրջափակումը։
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիմացի բլրում գտնվող 716 մարտական դիրքում հերթապահում էին Վարդաձոր գյուղի աշխարհազորայինները։ Նրանք հիմնականում Կաշենի ոսկու հանքի նախկին աշխատողներն էին։
2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը, Ալլա Ստեփանյանը ծառայության էր Մարտակերտի զորամասում։ Երկու որդիները՝ Սամվելը եւ Արսենը, դիրքերում էին:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան շփման գծի ողջ երկայնքով։ Հարձակումը տարբեր հատվածներում սկսվեց գրեթե միաժամանակ՝ ժամը 13:00-13:15-ն ընկած հատվածում։
Մարտունի քաղաքի մոտ գտնվող 332, 333, 334 և 336 մարտական դիրքերի պաշտպանությունը 2023 թվականի մարտից իրականացնում էր Սամվել Աբրահամյանի գլխավորած աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։