Նազելի Բաղդասարյանը նաև հայտնեց, որ շտապօգնության 13 մեքենաները, որոնք մեկնել էին Ստեփանակերտ՝ տեղափոխելու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, արդեն ուղևորվում են Գորիս։
«Այս պահին արդեն ի վիճակի չենք նոր մարդկանց ընդունել, եթե խոսքը վերաբերում է մշտական կամ վարձով բնակվելուն: Վարձով բնակարաններ չկան, հյուրանոցներում տեղեր չկան»,- ասում է Մարիամ Պողոսյանը:
Տեղավորման հետ կապված վիճակը վատ է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում: Այստեղ չկան հյուրանոցներ, հյուրատներ: Տեղահանվածներին ընդունում են արդեն մշակույթի տներում կամ համայնքապատկան այլ շենք-շինություններում:
Ավանեսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա։
«Հետքը» զրուցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հաշվառվել է 81 հազար 139 անձ: 32 հազար 200 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրից:
Գիշերը Արցախից տեղահանված քաղաքացիների վերջին խմբերը հասան Գորիս, որտեղից էլ ավտոբուսներով տեղափոխվեցին Հայաստանի տարբեր մարզեր։
Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար:
Հայկական Կարմիր Խաչ ընկերության կամավորները տաք սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ են բաժանում բռնի տեղահանվածներին։